3 սերունդ

«3 սերունդ»-ի նկարագրություն

«3 սերունդ» ապրանքանիշը ստեղծվել է ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ համատեղ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում:«3 սերունդը» մարզային ՓՄՁ-ներին հնարավորություն է ընձեռում բարձրացնել իրենց արտադրանքի ճանաչվածությունը շուկայում: «3 սերունդ» մարքեթինգային արշավը ստեղծված է օժանդակելու տեխնոլոգիապես զարգացած ՓՄՁ-ներին, որոնց արտադրության ծավալները թույլ չեն տալիս իրականացնել լայնածավալ շուկայավարման միջոցառումներ:«3 սերունդ» մարքեթինգային արշավի մասնակիցներին հնարավորություն է տրվում իրենց արտադրանքի վրա սեփական ապրանքանիշի հետ միասին տեղադրել նաև «3 սերունդ» հովանոցային բրենդը և մասնակցել արշավի ընթացքում իրականացվող առաջմղման միջոցառումներին: «3 սերունդ» հովանոցային բրենդը պետք է ծառայի որպես որակի գրավական և սպառողներին փոխանցի նախաձեռնության գաղափարը/նպատակը` խթանելով մասնակից արտադրանքների/ծառայությունների վաճառքները:«3 սերունդ» մարքեթինգային արշավի նպատակներից է մարզային համայնքներում բարձրորակ ապրանք արտադրող/ծառայություն մատուցող, փոքրամասշտաբ արտադրությունների զարգացման ճանապարհով նպաստել գյուղական համայնքներում եկամուտների ձևավորման նոր աղբյուրների ստեղծմանը, բարեկեցության բարձրացմանը, և արտագաղթի կանխմանը:«3 սերունդ» ապրանքանիշը սպառողներին փոխանցում է գյուղական բարձրորակ արտադրանքի, բնության, հայրենիքի և հպարտության